Home » 2012 » Դեկտեմբեր » 13 » Լեոնենկո. "Նույնիսկ ես ինձ Մխիթարյանի պես բան թույլ չէի տա"
23:43
Լեոնենկո. "Նույնիսկ ես ինձ Մխիթարյանի պես բան թույլ չէի տա"
 Կիևի "Դինամոյի" վաղուց նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն էլ է խոսել "Շախտյորի" հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին. "Մխիթարյանին այս մրցաշրջանում խփած գոլերի քանակով ոչ ոք էլ չի գերազանցի: Սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանն է: Կարծում եմ, որ տղան նույնպես չի հասկանում, թե ինչ է իր հետ կատարվել: Իր համար բարդ կլինի պահել նման արդյունավետությունը: Եթե դու մրցաշրջանի առաջին կեսում բազմաթիվ գոլերի հեղինակ ես դարձել, ապա գոնե դրա կեսը պետք է կրկնես: Ցանկանում եմ, որ նա շարունակի նման մակարդակով ելույթներ ունենալ և բազմաթիվ գոլերի հեղինակ դառնա: Ու մի բան էլ` Հենրիխը լուրջ ֆուտբոլիստ է: Խփել է 18 գնդակ 17 խաղում, նույնիսկ ես ինձ նման բան թույլ չէի տալիս (ժպտում է): Դա շատ մեծ թիվ է ցանկացած խաղացողի համար": Հարկ է նշել, որ անվանի ֆուտբոլիստին ցիտել էր ռուսական Championat.com կայքը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 583 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0