Home » 2012 » Դեկտեմբեր » 14 » "Շախտյորի" լավագույն խաղն` ըստ երկրպագուների
22:00
"Շախտյորի" լավագույն խաղն` ըստ երկրպագուների
 "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում "Շախտյորն" անցկացրեց 6 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրը հիշվեց իր առանձնահատկություններով: Սակայն նրանց մեջ կար լավագույնը: Ահա, հենց այդ խաղն էլ որոշելու համար ակումբի պաշտոնական կայքում անցկացվել էր հարցում, որի արդյունքները կայքը հրապարակել է օրերս: 
   Ինչպես տեղեկացնում է կայքը, հարցմանը մասնակցել է 690 մարդ, որոնցից 47-ը (6.81 տոկոս) տպավորված են Լոնդոնի "Չելսիի" հետ "Շախտյորի" արտագնա խաղով` չնայած այն բանին, որ "հանքափորներն" այնտեղ պարտություն կրեցին ("Չելսի" 3-2 "Շախտյոր"): 48 (6.96 տոկոս) հարցվողներ հաջողակ են համարել թուրինյան "խաղաղ" հանդիպումը "Յուվենթուսի" հետ ("Շախտյոր" 1-1 "Յուվենթուս"):
   Եվ 540 (78.26 տոկոս) ձայնով բացարձակ "առաջատար" է դարձել "հանքափորների"` սեփական հարկի տակ Եվրոպայի ակումբային չեմպիոնի` "Չելսիի" հետ հաղթական հանդիպումը ("Շախտյոր" 2-1 "Չելսի"):
   Արդյունքում հենց այս հանդիպումն էլ ճանաչվեց ակումբի լավագույն խաղը 2012/2013թթ.-ի "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0