Home » 2013 » Ապրիլ » 6 » 2012/13 "Եվրոպայի Լիգայի" 5 լավագույն ռմբարկուները
23:25
2012/13 "Եվրոպայի Լիգայի" 5 լավագույն ռմբարկուները
 Երկու արգենտինացի, մեկական ուրուգվայցի, վենեսուելացի և չեխ. ահա 2012/2013թթ. "Եվրոպայի Լիգայի" ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը. 

 Ռաուլ Բոբադիլյա ("Յանգ Բոյզ") - 5 գոլ 6 խաղում: Արգենտինացի այս հարձակվողը ձմռանը "Յանգ Բոյզից" տեղափոխվեց "Բազել", բայց այս "Եվրոպայի Լիգայում" նա այլևս չի կարող խաղալ: ("Եվրոպայի Լիգայի" 3-րդ տուրում` 25.10.2012թ., իտալական "Ուդինեզեի" դեմ խաղում Բոբադիլյան դարձել է հեթ-տրիկի հեղինակ - Խմբ.): /աջից 1-ին լուսանկարում/

 Սալոմոն Ռոնդոն ("Ռուբին") - 5 գոլ 11 խաղում, ներառյալ "Լևանտեին" խփած որոշիչ գոլը (վենեսուելացի 23-ամյա հարձակվողը Կազանի "Ռուբին" է տեղափոխվել անցած տարվա՝ 2012թ.-ի օգոստոսին - Խմբ.): /ձախից 2-րդ լուսանկարում/
  Հիշեցնենք, որ "Եվրոպայի Լիգայի" 1/4 եզրափակչի առաջին խաղում լոնդոնյան "Չելսին" սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է "Ռուբինին"՝ գրեթե վճռելով կիսափզրափակիչ փուլի մասնակցի հարցը: 

Ռոդրիգո Պալասիո ("Ինտեր") - 6 գոլ 7 խաղում: Արգենտինացի հարձակվողը թեև դեռ նոր՝ 2012թ.-ին է իտալական "Ջենոայից" տեղափոխվել է "Ինտեր", սակայն արագորեն դարձել է միլանյան թիմի առաջատար և արդյունավետ խաղացողներից մեկը: Թիմի արգենտինացի մյուս առաջատար հարձակվող Դիեգո Միլիտոյի վնասվածքից հետո հենց Պալասիոն է դարձել "Ինտերի" շարժիչ ուժը: Պատահական չէ, որ վերջերս կայացած "Պարմայի" դեմ խաղում Պալասիոյի դուբլի շնորհիվ "ներաձուրիները" կարողացան կարևոր հաղթանակ նվաճել՝ անհրաժեշտ 3 միավորը վաստակելով: /աջից 2-րդ լուսանկարում /

 Էդինսոն Կավանի ("Նապոլի") - 7գոլ 7 խաղում: Ուրուգվայցի 27-ամյա հարձակվողը "Նապոլի" է տեղափոխվել դեռ 2010 թվականի հուլիսին՝ կարճ ժամանակում դառնալով թիմի իսկական առաջատարը և գլխավոր ռմբարկուն ամեն մրցաշարում: 2011թ.-ի մայիսի 19-ին Կավանին նոր պայմանագիր է ստորագրել, ըստ որի՝ նա "Նապոլիում" մնալու է մինչև 2016թ.-ը: Թե արդյոք գալիք ամռանը ուրուգվայիցին չի հեռանա նարկայիս թիմից, դժվար է ասել, քանի որ նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են՝ Մադրիդի "Ռեալը", փարիզյան "ՊՍԺ"-ն, իտալական "Յուվենթուսը", անգլիական "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին":
  Ուրուգվայցի ֆուտբոլիտը, ով գլխավորում եմ իտալական "Ա Սերիայի" լավագույն ռմբարկուների ցուցակը անձամբ դեմ չէ նոր թիմ տեղափոխվելուն, և հատկապես վերջին շրջանում շատ է խոսում այդ մասին: /ձախից 3-րդը/

  Լիբոր Կոզակ ("Լացիո") - 8 գոլ 9 խաղում: Չեխ ֆուտբոլիստը "Եվրոպայի Լիգայի" 5 լավագույն ռմբարկուների ցանկում միակ եվրոպացին է: Նրա խաղը կարող էինք անձամբ տեսնել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, սակայն իր հավաքականի կազմում Հայաստան ժամանակ Լիբոր Կոզակը այդպես էլ չհայտնվեց չեխերի կազմում: Այժմ, երբ "Լացիոյի" կազմում է խաղում նաև Լուի Սահան, ով միայն այս ձմռանն է համալրել "լացիալների" կազմը, Կոզակը շատ ավելի հազվադեպ է հայտնվում "Լացիոյի" մեկնարկային կազմում՝ իր տեղը զիջելով Միրոսլավ Կլոզեին, ով արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից: /աջից 3-րդը/
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0