Home » 2012 » Հունվար » 13 » 2012թ.-ի մեկնարկը կտրվի 2 "Էլ Կլասիկոյով"
19:28
2012թ.-ի մեկնարկը կտրվի 2 "Էլ Կլասիկոյով"
 Երեկ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակներում կատալոնական "Բարսելոնան", մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթելով "Օսասունային", անցավ Copa del Rey մրցաշարի 1/4 եզրափակիչ: Արդյունքում ստացվեց, որ 2012թ.-ի մեկնարկը կտրվի 2 "Էլ Կլասիկոյով" (Խմբ. Նշենք, որ "Էլ Կլասիկոն" իրենից ներկայացնում է Մադրիդի "Ռեալի" և "Բարսելոնայի" միջև հանդիպումը), որոնք կկայանան հունվարի 18-ին և 25-ին: Այս առիթով "սերուցքայինների" բազմափորձ դարպասապահ Իկեր Կասիլյասը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. "Այն լարված ժամանակները, երբ ստիպված ես լինում խաղալ "Բարսելոնայի" դեմ, ժամանակի ընթացքում շատ հաճախակի լինելու պատճառով սկսում ես հոգնեցնել: Կարծում եմ, որ քանի որ վերջին ժամանակներս "Էլ Կլասիկոների" քանակը հետզհետե ավելանում է, այս հակամարտությունը կորցնում է իր կարևորությունն ու փայլը: Կասեմ, որ մինչև "Բարսելոնայի" հետ կայանալիք գավաթային խաղերը մենք պետք է խաղանք նաև ազգային առաջնությունում, ուստի նախ պետք է փորձենք պահպանել միավորների մեր առավելությունը "Բարսելոնայի" նկատմամբ "Լա լիգայում", որից հետո մտածենք Իսպանիայի գավաթի մասին: Այս երկու մրցաշարերն էլ անչափ կարևոր են, ուստի երկուսն էլ շատ ենք ցանկանում նվաճել, սակայն "Լա լիգայում" պայքարն ավելի դժվար է, քան Իսպանիայի գավաթում":
     Հավելենք, որ այս երկու գրանդները կարող են նաև իրար հանդիպել "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ փուլերից որևէ մեկում:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0