Home » 2013 » Ապրիլ » 7 » Բեքհեմը ուզում է խաղալ "Բարսելոնայի" դեմ
14:51
Բեքհեմը ուզում է խաղալ "Բարսելոնայի" դեմ
 Փարիզյան "ՊՍԺ"-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է իր՝ "Բարսելոնայի" դեմ գալիք չորեքշաբթի կայանալիք հանդպման սպասելքիներից: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: "Չգիտեմ՝ խաղադաշտ դուրս կգամ առաջին րոպեներից, թե ոչ, չէ՞ որ ես մարզիչը չեմ: Բնական է՝ ես ցանկանում եմ հայտնվել առաջին 11 խաղացողների շարքում. դա ցանկանում են բոլոր ֆուտբոլիստները մեծ խաղերից առաջ: Տեսնենք՝ ինչ կլինի",- ասել է անգլիացին: 
  Նշենք նաև, որ "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին խաղացողը կարող է հայտնվել իր թիմի մեկնարկային կազմում նաև Բլեզա Մատուիդիի որակազրկման պատճառով՝ կատարելով հենակետային կիսապաշտպանի պարտականությունները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0