Home » 2013 » Մարտ » 30 » 81 գործակալներ դիտել են նրանց խաղը
12:22
81 գործակալներ դիտել են նրանց խաղը
 Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական B խմբի Դանիա-Բուլղարիա հանդիպմանը ներկա են եղել 81 տարբեր ֆուտբոլային գործակալներ, որոնք ներկայացրել են եվրոպական զանազան ակումբներ: Բուլղարական ԶԼՄ-ները, որ այսօրինակ ինֆորմացիա են տարածել, բառացիորեն նշում են, թե այդ բոլոր գործակալների ուշադրության կենտրոնում են եղել միմիայն դանիացի ֆուտբոլիստները՝ "Կոպենհագենի" 20-ամյա խաղացող Անդրեաս Կորնելիուսը և "Այաքսի" կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը: Կոպենհագենի "Պարկեն" մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ ահա 20-ամյա Կորնելիուսը և 21-ամյա Էրիքսոնը առաջնորդել են իրենց ազգային թիմին մինչև խաղավարտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 364 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0