Home » 2011 » Մայիս » 16 » "Ա սերիայում" էլ է ամեն բան հայտնի
07:50
"Ա սերիայում" էլ է ամեն բան հայտնի
Երեկ կայացավ նաև Իտալիայի "Ա սերիայի" նախավերջին` 37-րդ տուրը: Կարելի է ասել հաշվետու տուրի արդյունքներով հայտնի դարձավ երրորդ անհաջողակը, որը ստիպված է լինելու լքել Իտալիայի "Ա սերիան": Բարձրագույն խմբում իր գրանցումը պահպանելու համար "Սամպդորիային" անհրաժեշտ էր այս տուրում սեփական հարկի տակ անպայման հաղթանակ տանել "Պալերմոյի" նկատմամբ: Բայց "Սամպդորիայի" երկրպագուների համար ցավալի իրողություն եղավ. նրանց սիրելի թիմը պարտություն կրեց և հրաժեշտ տվեց Իտալիայի ուժեղագույնների մրցաշարին:
Միմյանցից խաղաղությամբ բաժանվեցին "Նապոլին" և "Ինտերը", ինչի արդյունքում Իտալիայի արդեն նախկին չեմպիոնները վերջնականապես ապահովեցին Իտալիայի ընթացիկ առաջնության փոխչեմպիոնի կոչումը, իսկ "Նապոլին", իր հերթին, վերջնականապես հանգրվանեց երրորդ հորիզոնականում, որը նրան թույլ կտա տեղ ապահովելու "Չեմպիոնների լիգայի" հաջորդ խաղարկությանը մասնակցելու համար:
Տուրի մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
"ՖԻՈՐԵՆՏԻՆԱ" 1-1 "ԲՈԼՈՆԻԱ"
"ԲԱՐԻ" 0-2 "ԼԵՉՉԵ"
"ԿԱՏԱՆԻԱ" 2-1 "ՌՈՄԱ"
"ՉԵԶԵՆԱ" 1-0 "ԲՐԵՇԻԱ"
"ԿԻԵՎՈ" 0-2 "ՈՒԴԻՆԵԶԵ"
"ՊԱՐՄԱ" 1-0 "ՅՈՒՎԵՆԹՈՒՍ"
"ՍԱՄՊԴՈՐԻԱ" 1-2 "ՊԱԼԵՐՄՈ"
"ՆԱՊՈԼԻ" 1-1 "ԻՆՏԵՐ"
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0