Home » 2013 » Ապրիլ » 7 » Աբիդալ. "Խոստացել էի, որ կվերադառնամ"
14:03
Աբիդալ. "Խոստացել էի, որ կվերադառնամ"
 Կատալոնական "Բարսելոնայի" ֆրանսիացի եզրային պաշտպան Էրիկ Աբիդալը կիսվել է իր տպավորություններով, երբ գրեթե 1 տարի անց նորից խաղադաշտ է վերադարձել: "Մալյորկայի" դեմ երեկվա հանդիպման ժամանակ Էրիկ Աբիդալն առաջին անգամ դուրս եկավ դաշտ այն բանից հետո, ինչ հաղթահարեց լյարդի ուռուցքը: Աբիդալը 402 օր չէր խաղացել:
  "Սա հատուկ պահ է ինձ համար: Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել զարմիկիս, առանց նրա ես այստեղ չէի լինի,(Խմբ. հիշեցնենք, որ հենց Աբիդալի զարմիկը դոնոր հանդիսացավ ֆուտբոլիստի համար՝ նրա համար զոհելով իր լյարդի մի մասը):  Թե արդյոք ես կխաղամ "ՊՍԺ"-ի դեմ, չեմ կարող ասել: Հնարավոր է: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ կրկին կուրախացնեմ հանդիսատեսին իմ խաղով: Կարևորը, որ ես պետք էի թիմին: Մի քանի ամիս առաջ ֆուտբոլային կարիերաս վտանգված էր, բայց ես խոստացա ինքս ինձ, որ կվերադառնամ: Ես շատ բան եմ արել խոստումս պահելու համար",- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0