Home » 2011 » Հուլիս » 15 » Աբիդալը կարո՞ղ է հեռանալ
11:19
Աբիդալը կարո՞ղ է հեռանալ
Կատալոնական "Բարսելոնայի" ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալի ներկայացուցիչ Դավիդ Բենդիտելին հաղորդել է իսպանական լրատվամիջոցներին, որ իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ "Բարսելոնայի" հետ ընթացող բանակցությունների ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել:
"Մենք դեռ մեկ-երկու չլուծված հարց ունենք, սակայն չենք պատրաստվում հանձնվել և շարունակելու ենք բանակցել "Բարսելոնայի" հետ։ Աբիդալը կարծում է, որ պարտական է ակումբին և թիմի երկրպագուներին։ Էրիկը ցանկանում է մնալ հենց այս ակումբում։ Սակայն այս պահի դրությամբ ես կարող եմ փաստել, որ "Բարսելոնայի" հետ բանակցությունները մտել են փակուղի, ինչի միակ պատճառը կատալոնական ակումբի ղեկավարությունն է ու նրա վարած քաղաքականությունը",-ասել է Աբիդալի ներկայացուցիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Tags: փակուղի, հաճախորդ, Էրիկ Աբիդալ, կատալոնական ակումբ, չլուծված հարց, իսպանական լրատվամիջոցներ | Rating: 5.0/2
Total comments: 0