Home » 2011 » Հունիս » 9 » Աբրամովիչը ամռանը տրանսֆերների համար պատրասվում է հրաժարվել 90 մլն ֆունտից
00:27
Աբրամովիչը ամռանը տրանսֆերների համար պատրասվում է հրաժարվել 90 մլն ֆունտից
 Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ  պատրաստ է ամռանը նոր ֆուտբոլիստների տրանսֆերների համար ծախսել 90 մլն ֆունտ ստեռլինգ: Հնարավոր նորեկների ցուցակը գլխավորում են չորս ֆուտբոլիստներ՝ անգլիական "Տոտենհեմի" և իտալական "Ուդինեզեի" կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը և Ալեքսիս Սանչեսը, ինչպես նաև բրազիլական "Սանթոսի" և հոլանդական "Անդերլեխտի" հարձակվողներ Նեյմարը և Ռոմելու Լուկակուն:
Մոդրիչի համար "կապույտներն" արդեն առաջարկել են 30 մլն ֆունտ, բայց "Տոտենհեմի" նախագահ Դանիել Լևին հրաժարվել է բանակցություններ վարել, սակայն նա կարող է փոխել իր դիրքորոշումը, երբ Անգլիայի փոխչեմպիոնը գործարքի մեջ ներգրավի իվուարցի Դիդյե Դրոգբային:
Բելգիական թիմի առաջատարի տրանսֆերը գնահատվում է 20 մլն ֆունտ: Լոնդոնցիները նրան ցանկանում են ձեռք բերել երկար ժամանակով, այլ ոչ թե հիմնական կազմը ժամանակավորապես հզորացնելու համար:
Իսկ ահա Բրազիլայի հավաքականի հարձակվող Նեյմարի համար "Չելսին" 20 մլն-ից ավել է ստիպված վճարել: Եթե անցած մրցաշրջանում "կապույտները" Նեյմարին կարող էին ձեռք բերել 15 միլիոնով, ապա այսօր նրա արժեքը զգալիորեն մեծացել է:
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա "Ուդինեզեն" նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն, սակայն լոնդոնցիների հետ 22-ամյա չիլիացու համար պայքարում են անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և "Մանչեսթեր Սիթին", իսպանական "Բարսելոնան" և իտալական "Ինտերը":
Ակնկալվում է, որ "Չելսին" հրաժեշտ կտա մի շարք ֆուտբոլիստների: Այդ ֆուտբոլիստներից կարող են լինել Ժոզե Բոսինգվան, Պաուլո Ֆերեյրան, Յուրի Ժիրկովը, Նիկոլյա Անելկան և նրա հայրենակից Ֆլորան Մալուդան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0