Home » 2011 » Հունիս » 23 » Ադեբայորի վիճակն անորոշ է
07:31
Ադեբայորի վիճակն անորոշ է
Անգլիական "Մաչեսթեր Սիթիի տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը հնարավոր է տեղափոխվի Սանկտ Պետերբուրգի "Զենիթ", այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Ադեբայորը "Սիթիում" ստանում է տարեկան 8 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, հետևաբար նրա տրանսֆերային արժեքն ու անձնական պայմանագրի պահանջներն էլ մեծ կլինեն: Այդուամենայնիվ, պետերբուրգյան ակումբը հետաքրքրված է այս ֆուտբոլիստով:
Հիշեցնենք, որ վերջին կես տարին սևամորթ ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է եկել Մադրիդի "Ռեալում"՝ թիմի հետ նվաճելով նաև "Արքայական գավաթը", սակայն արքայական ակումբը չի ցանկացել գնել նրա ամբողջական տրանսֆերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0