Home » 2011 » Հոկտեմբեր » 17 » Ադեբայորը հավաքական վերադառնալու ցանկություն ունի
07:40
Ադեբայորը հավաքական վերադառնալու ցանկություն ունի

Լոնդոնի "Տոտեհեմի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը ցանկություն է հայտնել վերսկսել ելույթները Տոգոյի ազգային հավաքականում երկու տարի ընդմիջումից հետո. այս մասին հաղորդում է Goal.com հանրահայտ կայքը: 27-ամյա աֆրիկացին 2010թ.-ի հունվարին որոշում էր ընդունել այլևս չխաղալ հավաքականում, երբ Աֆրիկայի Ազգերի Գավաթին մեկնելիս նրանց ավտոբուսը հրազենային հարձակման էր ենթարկվել, ինչի արդյունքում երեք մարդ էր մահացել:
"Ադեբայորը ցանկություն է հայտնել վերադառնալ հավաքական 2012թ.-ի Աֆիկայի Գավաթի ընտրական փուլի վերջին: Նա նաև ցանկանում է հայտնվել աշխարհի առաջնությունում",-հայտարարել է Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էրվե Պիզան:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0