Home » 2011 » Հուլիս » 16 » Ադեբայորը մոտ է "Ռեալ" վերադառնալուն
15:55
Ադեբայորը մոտ է "Ռեալ" վերադառնալուն
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորը դեռ գտնվում է սպասողական վիճակում: Այն բանից հետո, երբ Ադեբայորը վերադարձավ արձակուրդից, անսպասելի տեղեկություն ստացավ, ըստ որի՝ նա ստիպված է լինելու մարզումներն անցկացնել "քաղաքաբնակների" պահեստային խաղացողների հետ: Ստացվում է, որ Ադեբայորը պետք չէ "Սիթիին": Ըստ բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվամիջոցի՝ ավելի շատ հավանական է, որ Էմանուելը կվերադառնա Մադրիդի "Ռեալ", որտեղ, ամենայն հավանականությամբ, հանդես կգա հիմնական կազմում: Այս տեղեկությունը որոշ չափով հաստատել է "սերուցքայինների" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, ով մի քանի օր առաջ հայտարարել է. "Նեյմարը հանդես է գալիս "Սանթոսում", իսկ Ագուերոն՝ Մադրիդի "Ատլետիկոյում": Ադեբայորը դեռ պատկանում է "Մանչեսթեր Սիթիին", սակայն երևակայեք, որ նա բոլորից ավելի մոտ է "Ռեալ" տեղափոխվելուն, քանի որ վերջին կես տարին նա մեզ հետ էր":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 630 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, Նեյմար, Ագուերո, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, Sky Sports, սերուցքային, քաղաքաբնակ, Էմանուել Ադեբայոր, Սանթոս | Rating: 5.0/1
Total comments: 2