Home » 2011 » Դեկտեմբեր » 1 » Ադրբեջանում վստահում են Ֆոգստին
08:24
Ադրբեջանում վստահում են Ֆոգստին
Չնայած ադրբեջանցիների անհաջող ելույթներին ԵՎՐՈ 2012- ընտրական փուլում, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է շարունակել համագործակցությունը գերմանացի հայտնի մասնագետ Բերտի Ֆոգտսի հետ: Երեկ կնքված նոր պայամանագրի համաձայն` Ֆոգտսն Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է մինչև 2014թ.-ի ամառը:
  Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ գերմանացի մարզչի գլխավորությամբ ադրբեջանցիները մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին, սակայն երկու դեպքում էլ չափազանց անհաջող են հանդես եկել, իսկ ահա Աշխարհի 2014թ.-ի առաջնությունում ադրբեջանցիները ընդգրկված են ընտրական F խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են լինելու Պորտուգալիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Հյուսիսային Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Tags: Ադրբեջան, մարզիչ, ազգային հավաքական, ադրբեջանցի, գերմանացի, ֆուտբոլ | Rating: 5.0/2
Total comments: 0