Home » 2011 » Հունիս » 21 » Ադրիանո Գալիանի. "Գրեթե ավարտել ենք ամառային տրանսֆերները"
10:03
Ադրիանո Գալիանի. "Գրեթե ավարտել ենք ամառային տրանսֆերները"
 Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին լրագրողներին հայտարարել է, որ "Միլանը" գործնականում ավարտել է տրանսֆերային արշավը, ինչպես նաև մեկնաբանել է Լեոնարդոյի` "Ինտերից" հեռանալը: "Մենք գործնականում համալրել ենք թիմը, սակայն ոչ լիարժեք: Ինչ վերաբերում է Ժերեմի Մենեզի տրանսֆերին, ապա պետք է նշեմ, որ դա բացառվում է",- ասել է Գալիանին` ակնարկելով, որ "ռոսոներիները" դեռևս  կարող են աղմկոտ տրանսֆեր իրականանցնել: Գալիանին շարունակել է. "Չէի սպասում, որ Լեոնարդոն նման կերպ կարող է լքել "Ինտերը": Բայց, միևնույն ժամանակ գիտեի, որ նա կնախընտրեր լինել տնօրեն, քան մարզիչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0