Home » 2011 » Դեկտեմբեր » 19 » Ադրիանո Գալիանի. "Մանչեսթեր Սիթին" մեզ մերժել է"
17:17
Ադրիանո Գալիանի. "Մանչեսթեր Սիթին" մեզ մերժել է"
 Իտալիայի բազակի չեմպիոն "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին լրագրողներին պատմել է, թե ինչպիսի փուլում են գտնվում "Միլանի" և "Մանչեսթեր Սիթիի" բանակցությունները Կառլոս Տևեսի տրանսֆերի հարցում: Իտալական հեղինակավոր Sky Sport Italia պարբերականը մեջբերում է "ռոսոներիների" փոխնախագահի խոսքերը. "Միլանը" տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ձեռք բերել միայն հարձակվողի, որը կապված է մեր առաջատար հարձակվող Անտոնիո Կասսանոյի` սրտի հետ ունեցած խնդիրների հետ: Ճիշտ է, մենք փորձել ենք ձեռք բերել "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին, սակայն "քաղաքաբնակները" մերժողական պատասխան տվեցին մեզ, քանի որ նրանք Տևեսի վաճառքից մեր առաջարկած գումարից ավելին են ցանկանում ստանալ: Եթե մենք կարողանանք համատեղ զիջուների գնալ և որոշակի գումարի շուրջ համաձայնության գալ, ապա դա շատ լավ կլինի, իսկ հակառակ դեպքում` Տևեսը չի տեղափոխվի "Միլան": Մենք մինչև դեկտեմբերի 31-ը ևս մի քանի անգամ կփորձենք հանդիպել "Սիթիի" ներկայացուցիչների հետ: Եթե չկարողանանք համաձայնության գալ Տևեսի տրանսֆերի գնի հարցում, ապա ստիպված կլինենք ուրիշին փորձել գնել կամ ոչ մեկին էլ հնարավոր է չգնենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0