Home » 2011 » Հունիս » 4 » Ադվոկատ. "Ձգտելու ենք պահեր ստեղծել ու գոլեր խփել"
09:04
Ադվոկատ. "Ձգտելու ենք պահեր ստեղծել ու գոլեր խփել"
Ռուսաստանի ազգային ընտրանու հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն երեկ "Պետրովսկի" մարզադաշտում լրագրողների համար մամուլի ասուլիս տվեց։ Հոլանդացի մասնագետը հավաստիացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի մասին բավարար տեղեկություններ են քաղել։

Ժիրկովի և Կերժակովի վիճակն ինչպե՞ս է։

 Նրանց հետ ամեն ինչ նորմալ է։ Թիմում խնդիրներ չկան։ Հույս ունենք, որ այսօրվա մարզումից հետո ոչինչ չի փոխվի և մեր թիմի խաղացողների մարզավիճակն էլ ավելի կլավանա։

Ձեզ միշտ համեմատելու են Գուս Հիդինկի հետ։ Արշավինն ասաց, որ ձեր միջև տարբերությունն այն է, որ Դուք զերծ եք պահել թիմին լրագրողների հետ ճնշումից։ Իսկ ֆուտբոլային առումով ի
՞նչ նորամուծություն եք բերել։

 Այն, թե ինչպես ենք ցանկանում խաղալ, չի տարբերվում Գուսի ոճից։ Մենք երկուսս էլ սիրում ենք հարձակվողական ֆուտբոլ։ Տարբերությունն այն է, որ իմ խաղացողներն այժմ երեք տարով մեծ են։

Չե՞ք կարծում, որ հավաքականը երկար ժամանակ նույն կազմով է խաղում։
 Եթե կա արդյունք, ապա ինչու ինչ-որ բան փոխենք։ Ամեն անգամ ինձ հարցնում են նոր խաղացողների մասին։ Դեռ ես չեմ տեսնում նմաններին։ Ես միշտ ասում եմ խաղացողներին. "Ապացուցեք, որ դուք ուժեղ եք և կխաղաք"։

Հայաստանի հավաքականի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունե՞ք։ Ի՞նչ եք կարծում, մրցակիցը կգործի այնպես, ինչպես առաջին խաղում՝ Երևանում։
  Կարծում եմ, որ անհրաժեշտ տեղեկություններ ունենք։ Չի բացառվում, որ մրցակիցը նույն կազմով խաղա։ Այդ դեպքում միանշանակ, նրանք նույն մարտավարությամբ կգործեն։ Նրանց մարտավարությունը կախված կլինի մեր խաղից:

Դուք միշտ պաշտպանում եք Արշավինին, իսկ լրագրողները քննադատում են նրան։ Ինչո՞ւ է նա դուր գալիս մարզչին, բայց ոչ երկրպագուներին և լրագրողներին։

 Դա պետք է լրագրողներին հարցնել։ Ես նրան գիտեմ դեռ այն ժամանակվանից, երբ եկա "Զենիթ"։ Նրա ոճն այն ժամանակվանից չի փոխվել։ Վերջին 8 խաղերում նա գոլ չի խփել, սակայն վաղը հիանալի հնարավորություն ունի ավարտելու գոլային երաշտը։

Շեշտը դնելո՞ւ եք արագ գոլի վրա, որ խաղի ելքն արդեն սկզբում վճռեք։
 Մենք միշտ էլ խաղասկզբից փորձում ենք վերահսկել խաղը։ Ձգտում ենք ստեղծել պահեր, խփել գոլեր։ Նման մի բան էլ փորձում էինք անել Երևանում։ Նույնը կլինի այսօր։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1