Home » 2011 » Հուլիս » 31 » Աֆելլայը չի մասնակցի "Ռեալի" հետ հանդիպումներին
21:30
Աֆելլայը չի մասնակցի "Ռեալի" հետ հանդիպումներին
 Այսօր Իբրահիմ Աֆելլայը վնասվածք է ստացել "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ խաղում: Հոլանդացին խաղային դրվագներից մեկի ընթացքում ձգել է ձախ ազդրի մկանը, որից հետո նրան փոխարինել է Կուենկան: Դեպքից հետո Աֆելլայն արդեն բուժզննում է անցել հյուրանոցում: Նրան էխոգրաֆիայի են ենթարկել, որից հետո հաստատվել է. հոլանդացին ձգել է ձախ ազդրի մկանը, ինչի պատճառով բաց կթողնի առնվազն 4-5 շաբաթ:
Այդպիսով՝ հաստատվել է նախնական ախտորոշումը, որ տրվել էր բժշկական անձնակազմի կողմից Ֆեդեքս Ֆիլդում. հոլանդացին չի մասնակցի օգոստոսի կեսերին սպասվող "Սուպերկլասիկոներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Tags: վնասվածք, Ռեալ, Իբրահիմ Աֆելլայ, Մանչեսթեր Յունայթեդ, բուժզննում, Սուպերկլասիկո | Rating: 5.0/2
Total comments: 0