Home » 2012 » Նոյեմբեր » 18 » Աֆրիկական "Չեմպիոնների լիգայի" հաղթողը հայտնի է
08:34
Աֆրիկական "Չեմպիոնների լիգայի" հաղթողը հայտնի է
 Եգիպտական "Ալ-Ահլի" ակումբը հաղթող է ճանաչվել Աֆրիկա մայրցամաքում անցկացվող "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում: Առաջնության ամենակարևոր ու պատասխանատու մրցավեճում հենց եգիպտացիները 2-1 հաշվով առավելության են հասել Թունիսի ներկայացուցիչ "Էսպերանս" ակումբի նկատմամբ: Քանի որ այս երկու թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունը ավարտվել էր ոչ-ոքի` 1-1 հաշվով, այդ պատճառով էլ այս պատասխան խաղում տոնած հաղթանակը վճռորոշ է եղել:
    Հավելենք, որ այս կերպ եգիպտական ակումբը հնարավորություն է ստանում մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0