Home » 2011 » Հուլիս » 5 » Ագուերո. "Ես արդեն գիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբում եմ հանդես գալու"
20:04
Ագուերո. "Ես արդեն գիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբում եմ հանդես գալու"
 Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն կարծում է, որ այդքան էլ ճիշտ բան չեն անում նրանք, ովքեր համեմատություններ են անցկացնում բրազիլացի Նեյմարի և իր հայրենակից Մեսսիի միջև: Մադրիդյան Mаrca հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Ագուերոն նաև ասել է, որ կողմնորոշվել է և գիտի այն ակումբը, որտեղ հանդես է գալու հաջորդ մրցաշրջանում. "Ես չեմ կարծում, որ այդպիսի համեմատությունը ճիշտ կլինի, քանի որ Մեսսին արդեն վաղուց է հանդես գալիս Եվրոպայում, իսկ ահա Նեյմարը դեռ նոր է իրեն դրսևորում Բրազիլիայում: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա կարող եմ ասել, որ ակումբի ընտրության հարցում ես հույս ունեի վերջնական որոշում կայացնել մինչև "Ամերիկայի գավաթի" մեկնարկը, սակայն տեղափոխությանս հարցերով ստիպված եմ զբաղվել մրցաշարի ավարտից հետո: Իմ գործակալն օր ու գիշեր աշխատում է տրանսֆերիս հարցով: Քանի որ արդեն մեկնարկել է "Ամերիկայի գավաթը", այդ իսկ պատճառով փորձում եմ տրանսֆերիս հարցով չմտածել: Ես արդեն գիտեմ, թե որտեղ եմ հանդես գալու մյուս մրցաշրջանում, սակայն այդ ամենի մասին ամենայն մանրամասնությամբ լրատվամիջոցներին կտեղեկացնեմ մրցաշարի ավարտից հետո":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0