Home » 2011 » Հուլիս » 27 » Ագուերոն բուժզննում է անցնում Անգլիայում
20:13
Ագուերոն բուժզննում է անցնում Անգլիայում
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ժամանել է "Մանչեսթեր Սիթի", որտեղ բուժզննում է անցնում անգլիական ակումբ տեղափոխվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ արդեն այսօր արգենտինացին կարող է պայմանագիր կնքել "Մանչեսթեր Սիթիի" հետ: Գործարքի գումարը գնահատվում է 45 մլն եվրո:
Այս կապակցությամբ արգենտինացի համառ հարձակվողը Twitter միկրոբլոգի րի էջում գրել է. "Քիչ առաջ եմ ժամանել Մանչեսթեր՝  "Սիթի" տեղափոխվելու համար վերջին մանրուքները հարթելու համար: Ամեն ինչ լավ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Tags: Twitter միկրոբլոգ, Սերխիո Ագուերո, Մանչեսթեր Սիթի, Մադրիդի Ատլետիկո, Sky Sports | Rating: 5.0/1
Total comments: 0