Home » 2011 » Հուլիս » 29 » Ագուերոն գոհ է իր որոշումից
12:35
Ագուերոն գոհ է իր որոշումից

 Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է "Մանչեսթեր Սիթիի" հետ այսօր կնքած իր պայմանագիր: "Չեմ կարծում, որ թիմում հարմարվելու հետ կապված խնդիրներ կունենամ: Անկասկած, ես հնարավոր ամեն ինչ կանեմ թիմին առավելագույն հաջողություն բերելու համար։ Կաշխատեմ այնպես, ինչպես կասի մարզիչը, քանի որ նա գիտի, թե ինչպես ինձ օգտագործել խաղադաշտում: Երբ դաշտ դուրս գամ, կհասկանամ՝ ինչ է պետք անել, իսկ առայժմ դժվար է որևէ բան ասել, քանի որ թիմի հետ դեռ ոչ մի խաղ չեմ անցկացրել: Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, և ես հանգիստ եմ,-նշել է Ագուերոն անգլիական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hartsat | Tags: Սերխիո Ագուերո, Մանչեսթեր Սիթի, պաշտոնական կայք, անգլիական ակումբ, հարձակվող | Rating: 5.0/1
Total comments: 0