Home » 2011 » Հուլիս » 28 » Ագուերոն հայտարարեց "Սիթի" տեղափոխվելու մասին
11:43
Ագուերոն հայտարարեց "Սիթի" տեղափոխվելու մասին
 Արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն կարիերան կշարունակի անգլիական "Մանչեսթեր Սիթիում": Այս մասին հայտնել է հենց ինքը ֆուտբոլիստը "Twitter" սոցիալական կայքի միջոցով. "Ես արդեն "Սիթիի" ֆուտբոլիստ եմ: Ուրախ եմ հայտնվել այս ակումբում և քաղաքում: Շնորհակալ եմ լավ դիմավորելու համար",-գրել է Ագուերոն:
Ըստ Goal.com կայքի` "Քաղաքայինները" արգենտինացու համար վճարել են 43 մլն եվրո: Այս գումարը կարող է մի փոքր ավելանալ, եթե Կունը իրեն լավ դրսևորի "Սիթիում": Պայմանագիրը կնքվել է մինչև 2016թ. և շաբաթական նա կստանա 225 հազար ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: narekinho | Tags: պայմանագիր, ակումբ, Սերխիո Կուն Ագուերո, Մանչեսթեր Սիթի, Twitter, հարձակվող | Rating: 5.0/2
Total comments: 0