Home » 2012 » Հուլիս » 28 » Ահա թե ինչու "Բենֆիկան" ջարդեց "Ռեալին"
09:42
Ահա թե ինչու "Բենֆիկան" ջարդեց "Ռեալին"
 Պորտուգալական "Բենֆիկայի" գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը երեկ կայացած Eusebio Cup մրցաշարի ավարտից հետո խոսել է իր թիմի և Մադրիդի "Ռեալի" միջև կայացած գեղեցիկ եզրափակիչ խաղի մասին, որն ավարտվել է պորտուգալացիների ջախջախիչ հաղթանակով` 5-2 հաշվով: "Այս արդյունքը մեզ համար շատ կարևոր է: Իհարկե, մենք դեռ պետք է աճենք ու զարգանանք, սակայն արդեն հիմա զգում ենք, որ զարգացել ենք ու ավելի լավը դարձել: Այս պահին մենք "Ռեալից" մի փոքր լավ վիճակում ենք գտնվում, քանի որ ավելի վաղ ենք սկսել մինչմրցաշրջանային փուլը: Մենք ավելի շատ ենք խաղացել և ֆիզիկապես ավելի լավ տեսք ունեինք, ինչն էլ օգնեց մեզ: Կարծում եմ` սա թե՛ մեր, թե՛ "Ռեալի" համար շատ հաջող մարզում էր",- ասել է հայտնի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 395 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1