Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Ալան Շիրեր. "Արսենալն" ու "Տոտենհեմը" կպայքարեն 5-րդ և 6-րդ տեղերի համար"
19:13
Ալան Շիրեր. "Արսենալն" ու "Տոտենհեմը" կպայքարեն 5-րդ և 6-րդ տեղերի համար"
 Անգլիական "Նյուքասլի" և Անգլիայի ազգային հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ալան Շիրերը լրագրողների հետ կիսվել է Լոնդոնի "Արսենալի"` նոր մրցաշրջանում ունեցած հեռանկարների մասին: Հեղինակավոր բրիտանական BBC լրատվական գործակալությունը մեջբերում է լեգենդար հարձակվողի խոսքերը. "Կարծում եմ, որ այս մրցաշրջանում "Արսենալը" "Տոտենհեմի" հետ միասին կպայքարի 5-ից 6-րդ հորիզոնականների համար: Եթե Արսեն Վենգերի թիմը ցանկանում է վերջապես որևէ տիտղոս նվաճել, ապա նրա միակ հնարավորությունը "Անգլիայի գավաթի" կամ անգլիական լիգայի գավաթի խաղարկություններում հաղթելն է: Առաջիկա շաբաթները շատ կարեւոր են լինելու ինչպես Վենգերի, այնպես էլ նրա թիմի համար: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է "Արսենալը" լուծում իր խնդիրները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0