Home » 2012 » Նոյեմբեր » 28 » "Ալաշկերտը" քառորդ եզրափակչում է
20:55
"Ալաշկերտը" քառորդ եզրափակչում է
 Նոյեմբերի 28-ին էլ կայացել է Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը. նորաստեղծ "Ալաշկերտ" ակումբը մրցել է Երևանի "Բանանցի" հետ, որը վերջին շրջանում, մեղմ ասած, հաստատ լավ օրեր չի ապրում: "Նաիրի" մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0-0 հաշվով, և քանի որ առաջին խաղում ևս գոլազուրկ ոչ-ոքի էր արձանագրվել հաղթողին հնարավոր եղավ որոշել 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ: Հետխաղյա 11 մետրանոցները ավելի դիպուկ են իրացրել "Ալաշկերտի" խաղացողները` հաղթելով "Բանանցին" 5-4 հաշվով և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելով:
    Հավելենք, միայն, որ քառորդ եզրափակիչ փուլում "Ալաշկերտի" մրցակիցը կլինի Կապանի ներկայացուցիչը` "Գանձասարը":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 566 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0