Home » 2011 » Հուլիս » 19 » Ալեքս Ֆերգյուսոն. "Բարսելոնան" պահի ակումբ է"
20:23
Ալեքս Ֆերգյուսոն. "Բարսելոնան" պահի ակումբ է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ եթե նոր մրցաշրջանի "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի վիճակահանության արդյունքում իր թիմը ևս մեկ անգամ հանդիպի կատալոնական գրանդ "Բարսելոնայի" հետ, ապա իր "կարմիր սատանա" սաներն ունեն բոլոր շանսերը "կապտանռնագույններին" մրցաշարից դուրս թողնելու համար: Բրիտանական Sky Sports լրատվամիջոցը մեջբերում է 69-ամյա շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Բարսելոնան" պահի ակումբ է: Ոչ մի ակումբ չի մտածում, որ պետք է մոռանալ "Չեմպիոնների լիգան" միայն նրա համար, որ այնտեղ ելույթ է ունենում "Բարսելոնան": "Մանչեսթեր Յունայթեդն" ավելի բարձր է գտնվում "Բարսելոնայից": Մեր ֆուտբոլային փիլիսոփայությունը մի քանի գլուխ բարձր է նրանց փիլիսոփայությունից":
Շոտլանդացի մասնագետը վերջում ավելացրել է. "Մանչեսթեր Յունայթեդի" նպատակը նոր մրցաշրջանում լինելու է այն, որ արդյո՞ք մենք կկարողանանք այնքան ուժեղացնել ակումբի կազմը, որպեսզի ևս մեկ անգամ հասնենք "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Tags: Բարսելոնա, Չեմպիոնների լիգա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Sky Sports, Մանչեսթեր Յունայթեդ | Rating: 5.0/1
Total comments: 0