Home » 2011 » Մայիս » 4 » Ֆերգյուսոն. "Ուրախ կլինեմ եվրոպական ֆուտբոլի թալիսմանին տեսնել "Օլդ Թրաֆֆորդում"
21:08
Ֆերգյուսոն. "Ուրախ կլինեմ եվրոպական ֆուտբոլի թալիսմանին տեսնել "Օլդ Թրաֆֆորդում"
 Վերջին անգամ լեգենդար Ռաուլ Գոնսալեսը "Ռեալի" հետ Մանչեսթերում է եղել 7 տարի առաջ: Այն ժամանակ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ հանդիպումների արդյունքում (6-5 ընդհանուր հաշվով հաղթեցին մադրիդցիները) "Ռեալը" շարունակեց պայքարը: Ճիշտ է, "Օլդ Թրաֆֆորդում" կայացած հանդիպմանը Ռաուլը չէր մասնակցում վնասվածքի պատճառով, սակայն առաջին հանդիպմանը, երբ "Ռեալը" հաղթեց 3-1 հաշվով, Ռաուլը դուբլի հեղինակ դարձավ. "Այն ժամանակ, երբ Ռաուլը երկու գնդակ խփեց, ես նրան անվանեցի լավագույնը աշխարհում, և դա իրոք այդպես էր: Մենք "Օլդ Թրաֆֆորդում" հաղթեցինք "Ռեալին" 4-3 հաշվով, բայց դուրս մնացինք հետագա պայքարից: Դա փառահեղ հանդիպում էր, մեր երկրպագուները հոտնկայս ծափահարում էին Ռոնալդոյին (ով դասական հեթ-տրիկ ձևակերպեց) և "Ռեալի" ֆուտբոլիստներին, համաձայնեք, նման բան մեր մարզադաշտում ամեն օր չի լինում: 71 խփած գնդակներով Ռաուլը համարվում է "Չեմպիոնների լիգայի" պատմության լավագույն ռմբարկուն, և եվրոպական ֆուտբոլի թալիսմանը: Նա իսկապես լեգենդար ֆուտբոլիստ է",-ասել է իմաստուն շոտլանդացին: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 3