Home » 2012 » Հունվար » 2 » Ալեքս Ֆերգյուսոն. "Սա իսկական աղետ է"
20:04
Ալեքս Ֆերգյուսոն. "Սա իսկական աղետ է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ում 70 ամյակը լրանում էր 2011թ.-ի վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, սեփական հարկի տակ "Բլեքբեռնից" 2-3 հաշվով կրած պարտությունից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. "Սա իսկական աղետ է: Մենք այսպիսի բան երբեք չէինք սպասում: Հենց խաղի սկզբում բաց թողեցինք 2 այնպիսի գնդակներ, որոնք չպետք է անեինք: Այսուհետ այսպիսի խաղերում նման սխալներ չպետք է թույլ տանք: Դե Խե՞ա: Ինչու՞ միայն նա: Բոլորն էլ կարող էին ավելի լավ խաղ ցույց տալ: "Բլեքբեռնի" ֆուտբոլիստները պաշտպանվում էին այնպես, կարծես թե այդ հանդիպումից էր կախված նրանց կյանքը: Կարծում եմ, որ նրանք հասկացել էին, որ դաշտն այդքան էլ արագ չի լինի, քանի որ ամբողջ շաբաթ առատ տեղումներ էին եղել, որի պատճառով խոտածածկը հիշեցնում էր ճահճի: Այն բանից հետո, երբ Բերբատովի 2 գոլերի շնորհիվ հաշիվը դարձավ 2-2, ես կարծում էի, որ այդ օրը մենք անպայման հաղթելու ենք: Կրած պարտության հիմնական պատճառը վնասվածք ստացած ֆուտբոլիստներն են, քանի որ նրանք չէին կարող օգնել թիմին, իսկ նոր ապաքինված Անդերսոնն էլ խաղաց առավելագույնս":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0