Home » 2012 » Հունվար » 5 » Ալեքս Ֆերգյուսոնը հրամայում է չհուսահատվել
16:48
Ալեքս Ֆերգյուսոնը հրամայում է չհուսահատվել
 Անգլիայի բազմակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆրգյուսոնը "Նյուքասլի" հետ կայացած հանդիպումից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հանգստացրել է կրքերը` փորձելով համոզել չմտածելու պարտության մասին (Խմբ.  Նշենք, որ այս անչափ դիտարժան հանդիպումն ավարտվել է տանտերերի` "Նյուքասլի" ֆուտբոլիստների` 3-0 խոշոր հաշվով հաղթանակով, իսկ գոլի հեղինակներ են դարձել Դեմբա Բան, Կաբայեն ու "կարմիր սատանա" Ջոնի Էվանս, ով դարձել է ինքնագոլի հեղինակ): Հեղինակավոր ВВС լրատվական գործակալությունը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Մենք հանդիպումն այդքան էլ վատ չսկսեցինք, սակայն "Նյուքասլը" կարողացավ շատ շուտ բացել խաղի հաշիվը` այն էլ հիանալի գոլով: Երկրորդ խաղակեսում արագ գնդակը խախտեց մեր բոլոր պլանները: Սա ցավալի պարտություն է, չնայած չպետք է հուսահատվել: Մենք կարող ենք պայքարել առաջացած խնդիրերի դեմ: Կարծում եմ` "Նյուքասլի" հաղթանակի համար ամենից շատ ուրախ են "Մանչեսթեր Սիթիի" ֆուտբոլիստներն ու երկրպագուները":
     Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Նյուքասլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպման ժամանակ գրանցված բոլոր գոլերը.


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0