Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ալեքսիս Սանչես. "Ամեն օր Մեսսիից մի նոր բան եմ սովորում"
19:53
Ալեքսիս Սանչես. "Ամեն օր Մեսսիից մի նոր բան եմ սովորում"
 Կատալոնական "Բարսելոնայում" հանդես եկող չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կատալոնական գրանդի մասին, ինչպես նաև գովեստի խոսքեր է հղել թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է չիլիացի հարձակվողի խոսքերը. "Ես դեռևս որևէ յուրահատուկ բան չեմ արել այն ժամանակահատվածում, ինչ տեղափոխվել եմ "Բարսելոնա": Այստեղ ես քայլ առ քայլ առաջ եմ շարժվում: Կարծում եմ, որ ակումբն ինձ տալիս է ամեն ինչ, որպեսզի ավելի փորձառու դառնամ: Ես բոլոր թիմակիցներիս հետ շատ լավ հարաբերություների մեջ եմ: Բացի դրանից, ամեն օր Մեսսիից մի նոր բան եմ սովորում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 584 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0