Home » 2012 » Հունվար » 26 » Ալեքսը փորձում է գնալ Ֆրանսիա
23:19
Ալեքսը փորձում է գնալ Ֆրանսիա
 Դեռևս Լոնդոնի "Չելսիի" խաղացող համարվող բրազիլացի պաշտպան Ալեքսը, ով օրեր առաջ գրեթե տեղափոխվել էր "Պրեմիեր լիգայի" նորեկ "ՔՊՌ", այսօր հայտարարել է, որ ինքը դեմ չէր լինի, եթե "Չելսիի" ղեկավարությունն ընդուներ ֆրանսիական "ՊՍԺ"-ի առաջարկը և ինքը սկսեր կրել փարիզյան թիմի մարզազգեստը:
   "Թեև Ալեքսի գործակալը որոշակի մանրամասներ է հայտնել "ՊՍԺ"-ի` մեր խաղացողի հանդեպ տածած հետաքրքրության մասին, սակայն ակումբի ղեկավարությունը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Փարիզի "ՊՍԺ"-ից",- նշել է "Արիստոկրատների" ներկայացուցիչ Ջուլիանո Բերտոլուչին ֆրանսիական L`Equipe հանդեսին տված հարցազրույցի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0