Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ալեշանդրե Պատո. "Ցանկանում եմ, որպեսզի Ալեգրին ավելի հաճախ զրուցի ինձ հետ"
11:21
Ալեշանդրե Պատո. "Ցանկանում եմ, որպեսզի Ալեգրին ավելի հաճախ զրուցի ինձ հետ"
 Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վերջիններիս պատմել է, որ ինքը կցանկանար հարաբերությունները բարելավել "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրիի հետ, ինչը դեռևս իր մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականը մեջբերում է բրազիլացի հարձակվողի խոսքերը. "Եթե Ալեգրիին իմ ցուցադրած խաղի որևէ մասը դուր չի գալիս, ապա նա պետք է մոտենա ինձ և ամեն ինչ մանրամասն բացատրի: Ժամանակ առ ժամանակ նա զրուցում է ինձ հետ, սակայն դա նա պետք է անի միշտ: Ես կցանկանայի նրա հետ ունենալ ավելի ջերմ հարաբերություններ: Ֆուտբոլիստին քննադատելը մարզչի գործն է, սակայն եթե Ալեգրին դժգոհ է իմ ցուցադրած խաղից, ապա դա պետք է քննարկի անձամբ ինձ հետ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0