Home » 2013 » Մարտ » 30 » Ալկանտարայի հայրը դժգոհ է "Բարսելոնայից"
11:58
Ալկանտարայի հայրը դժգոհ է "Բարսելոնայից"
 Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մազինյոն, ով կատալոնական "Բարսելոնայում" հանդես եկող Տիագո Ալկանտարայի հայրն է, իր խիստ դժգոհությունն է հայտել, որ իր որդին շատ խաղային ժամանակ չի ստանում կատալոնական թիմում: Մազինյոն նշել է, որ իր որդին ցանկանում է առավել հաճախ խաղադաշտ մտնել. "Ալկանտարան ավելի շատ կխաղար աշխարհի ցանկացած այլ ակումբում: Նա շատ ամբիցիոզ տղա է, թեև դեռ գործող պայմանագիր ունի "Բարսելոնայի" հետ: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ որդին շատ բան է սովորել "Բարսելոնայում": Նա ակնկալիքներ ունի, որ կարող է դեռևս աճել այդ թիմում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0