Home » 2013 » Մարտ » 31 » Ալկանտարային ավելի շատ խաղային ժամանակ է պետք
14:47
Ալկանտարային ավելի շատ խաղային ժամանակ է պետք
 Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ կիսապաշտպան Տիագու Ալկանտարայի հայրը՝ Մազինյոն կարծում է, որ իր որդուն "Բարսելոնայում" դեռ չի հատկացվում անհրաժեշտ խաղային ժամանակ. Ալկանտարան ցանկանում է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2014թ.-ի Աշխարհի առաջնությանը, սակայն չունի խաղային պրակտիկա: Ըստ ֆուտբոլիստի հոր՝ Տիագոն կարող է և տեղափոխվել այլ թիմ՝ շատ խաղալու համար: Այս նորությունից հետո ի հայտ եկավ մի լուր, թե իբր Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկություն ունի "Մանչեսթեր Յունայթեդում" տեսնելու տաղանդաշատ ֆուտբոլիստին, ով այդպես էլ չի կարող իր ողջ կարողությունները ցույց տալ Անդրես Ինյեստայի, Չավի Հերնանդեսի ու Սեսկ Ֆաբրեգասի կողքին:
  Նշենք նաև, որ Մազինյոն 1994թ.-ին Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ երեկ էլ ներկա էր գտնվում իր որդու խաղին. Վիգոյում մրցակցում էին "Սելտան" ու "Բարսելոնան", որի կազմում մեկնարկային րոպեներից խաղում էր Տիագուն: Ի դեպ, Մազինյոն հանդես է եկել նաև "Սելտայի" կազմում, իսկ նրա մյուս որդին՝ Ռաֆան, ևս "Բարսելոնայում" է խաղում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0