Home » 2011 » Հոկտեմբեր » 30 » Ալլեգրին գոհ է Իբրահիմովիչի և Աբբյատիի ցուցադրած խաղից
23:23
Ալլեգրին գոհ է Իբրահիմովիչի և Աբբյատիի ցուցադրած խաղից
 Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարծում է, որ իր սաները, չնայած վերջին ժամանակներս գտնվում են անընդհատ ճնշման տակ երկրպագուների և թերթերի կողմից, սկսել են լավ հանդես գալ, որի արդյունքն արդեն չորրոդ անընդմեջ տոնած հաղթանակն է: Բազմափորձ մասնագետն իր խոսքում նշել է. "Այսօր իմ ակումբը պատասխան հարված հասցրեց բոլորին: Մենք այդքան էլ շատ չէինք անհանգստանում, չնայած նրան, որ խաղավարտում "Ռոմայի" խփած գնդակը մինչև հանդիպման վերջ պահպանեց խաղի ինտրիգը: Զլատան Իբրահիմովիչը հիանալի խաղ անցկացրեց, ինչը կարող եմ ասել նաև Աբբյատիի մասին, ով բազմաթիվ սեյվեր կատարեց: Մեզ համար այս հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ հենց դրա շնորհիվ մենք կարողացանք բարձրանալ մրցաշարային աղյուսակի վերին հատված: "Նապոլիից" և "Յուվենթուսից" կրած պարտություններից հետո սաներս կարողացան սառնասիրտ գտնվել և հաղթանակ տոնել "Ռոմայի" նման հզոր ակումբի նկատմամբ: Մենք ստիպված էինք դիմանալ մեզ ուղղված անընդհատ քննադատություններին, որը կարողացանք հաղթահարել թիմային միասնականության շնորհիվ: Միայն մի բան կարող եմ ասել, որ այժմ թիմում անկասկած հիանալի մթնոլորտ է տիրում, որը մեծ ազդեցություն կունենա հետագա հանդիպումների վրա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0