Home » 2012 » Հուլիս » 31 » Ալմունիան տեղափոխվել է ավելի թույլ ակումբ
19:16
Ալմունիան տեղափոխվել է ավելի թույլ ակումբ
 Ինչպես հայտնում են բրիտանական մարզական հանդեսները, Լոնդոնի "Արսենալի" իսպանացի փորձառու դարպասապահ Մանուել Ալմունիան իր հետագա կարիերան կշարունակի անգլիական "Չեմպիոնշիփի" ներկայացուցիչ "Ուոթֆորդ" ակումբում: Անգամ նշվում է, որ 35-ամյա դարպասապահը 1 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է կնքել այդ թիմի ղեկավարության հետ` հույս հայտնելով, որ հաջորդ տարի "Ուոթֆորդի" հետ ինքը հանդես կգա արդեն "Պրեմիեր լիգայում":
   Հավելենք, որ "Ուոթֆորդը" այժմ մարզում է իտալացի հայտնի մասնագետ Ջանֆրանկո Ձոլան, ով օրերս "Ուոթֆորդ" է հրավիրել նաև "ՔՊՌ"-ի նախկին խաղացող` պաշտպան Ֆիթս Հոլլին, ով թիմում հանդես կգա միայն մոտակա մեկ մրցաշրջանի ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0