Home » 2011 » Հուլիս » 14 » Ամբրոզինին ցանկանում է հասնել "Բարսելոնային"
11:39
Ամբրոզինին ցանկանում է հասնել "Բարսելոնային"
Իտալական "Միլանի" հենակետային 32-ամյա կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին կարծիք է հայտնել, որ իր թիմին նոր մրցաշրջանում կհաջողվի լավ արդյունքի հասնել "Չեմպիոնների լիգայում"։ "Ռոսոներիների" ավագի կարծիքով, ներկա պահին "Միլանից" ուժեղ Եվրոպայում միայն "Բարսելոնան" է։
"Այժմ բոլորից վեր է միայն "Բարսելոնան"։ Իսկ ահա "Միլանը" ևս մի քանի ակումբների հետ գտնվում է միևնույն մակարդակի վրա։ Նոր մրցաշրջանում մենք պատրաստ կլինենք մրցակցության։ Թիմը մեծ ցանկություն ունի հաղթել "Չեմպիոնների լիգան",-Անբրոզինիի խոսքերը մեջբերել է հանրահայտ La Gazzetta dello Sport պարբերականը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 389 | Added by: Hartsat | Tags: Մասիմո Ամբրոզինի, Ռոսոներիներ, Միլան, Եվրոպա, Բարսելոնա, նոր մրցաշրջան, Չեմպիոնների լիգա | Rating: 5.0/2
Total comments: 0