Home » 2011 » Հուլիս » 24 » "Ամերիայի գավաթում" հայտնի դարձավ բրոնզե մեդալակիրը
08:05
"Ամերիայի գավաթում" հայտնի դարձավ բրոնզե մեդալակիրը
 Երեկ երեկոյան` Երևանի ժամանակով 24:00-ին, Արգենտինայի Լա-Պլատա քաղաքում գտնվող "Սիուդադ լե Լա-Պլատա" մարզադաշտում Պերուի և Վենեսուելայի ընտրանիները միմյանց դեմ էին դուրս եկել` որոշելու, թե ովքեր են վերցնելու "Ամերկայի գավաթի" բրոնզե մեդալները: Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև հայ երկրպագուների շարքում, քանի որ Պերուի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ազգությամբ հայ Սերխիո Մարկարյանն է: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1-0  հաշվով` հօգուտ Պերուի  ընտրանու` չնայած նրան, որ թե Պերուի, թե Վենեսուելայի ընտրանիները մի քանի գոլային պահեր ունեին: 42-րդ րոպեին գոլն իր օգտին գրանցեց պերուացի Ուիլյամ Չիրոքը: Երկրորդ գոլին ֆուտբոլասերները պետք է սպասեին մոտ 25 րոպե. հանդիպման 65-րդ րոպեին Խոսե Պաոլո Գերերոն հաշիվը դարձրեց 2-0, սակայն մի քանի րոպե անց` հանդիպման 78-րդ րոպեին, Վենեսուելայի ընտրանուց Խուան Արանգոն վերականգնեց մեկ  գոլի տարբերությոնը, որը պահպանվեց մինչև խաղավարտ: Բոլորը սպասում էին, որ հանդիպումն  այդպես էլ կավարտվի 2-1 հաշվով, սակայն այս ամենի մասին Գերերոն այլ կարծիք ուներ: Վերջինս ավելացված ժամանակում կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով արդեն խոշոր` 4-1: Մրցավարի սուլիչը հնչեց, և Պերուի ընտրանին Սերխիո  Մարկարյանի գլխավորությամբ դարձավ "Ամերիկայի գավաթի" բրոնզե մեդալակիր:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով անձամբ բրոնզե մեդալը հանձնեց Մարկարյանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Tags: Ամերկայի գավաթ, Ուիլյամ Չիրոք, ՖԻՖԱ, Սիուդադ լե Լա-Պլատա, Վենեսուելա, Խոսե Պաոլո Գերերո, Արգենտինայի Լա-Պլատա քաղաք, բրոնզե մեդալ, Սերխիո Մարկարյան, Պերու | Rating: 5.0/1
Total comments: 0