Home » 2011 » Հունիս » 1 » Ամռանը "Ռեալում" սպասվում են մեծ փոփոխություններ
20:54
Ամռանը "Ռեալում" սպասվում են մեծ փոփոխություններ
 Իսպանական AS հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալում" նախատեսվում է, որ ամռանը կհեռանան վեց ֆուտբոլիստներ: Աղբյուրի տեղեկացմամբ` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանը մտադիր է սկսել 23-24 ֆուտբոլիստներով: Սակայն ներկա պահին ակումբի հետ պայմանագիր ունեն առաջին թիմի 28 ֆուտբոլիստներ` այդ թվում նաև Նուրի Շահինը, Համիթ Ալթինթոփը և Կալյեխոնը: "Ռեալը" մտադիր է ևս մի քանի գնումներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ներկա պահին բանակցություններ են վարվում անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարության հետ "քաղաքաբնակների" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորին գնելու հարցում:
Այդպիսով` տրանսֆերի հանված ֆուտբոլիստների թիվը կարող է ավելանալ` կախված "Ռեալի" ձեռքբերումների քանակից:
Ամենայն հավանականությամբ ակումբից կհեռանան Էզեկիել Գարայը, Լասանա Դիարան, Ռոյսթոն Դրենտեն, Ֆեռնանդո Գագոն, Սերխիո Կանալեսը և Պեդրո Լեոնը:
Նշենք, որ Մոուրինյոն "Ռեալի" ղեկավարությանը խնդրել է իրեն տրամադրել երկու լրացուցիչ ֆուտբոլիստներ` Կոենտրաուին և ևս մեկ հարձակվողի, եթե չգնեն Ադեբայորին: Չնայաց դրան, գնումների ցանկը կարող է մեծանալ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ ևս կարող են լքել ակումբը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2