Home » 2013 » Ապրիլ » 26 » Անչելոտտի. "Ապագայիս մասին դեռ որևէ որոշում չեմ կայացրել"
18:23
Անչելոտտի. "Ապագայիս մասին դեռ որևէ որոշում չեմ կայացրել"
 "ՊՍԺ"-ի ներկա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին մեկնաբանել է ամռանը փարիզյան ակումբը լքելու մասին լուրերը: "Ես ապագայիս մասին դեռևս ոչ մի որոշում չեմ էլ կայացրել: Այդ մասին կմտածեմ միայն առաջնության ավարտից հետո",- ասել է փարիզյան գերակումբի մարզիչը:
  Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտտին արդեն "ՊՍԺ"-ի նախագահ Նասսեր Ալ-Խելայֆին հայտնել է իր՝ ակումբը թողնելու մտադրության մասին: Ինչպես նաև նշվում էր, որ իտալացի մասնագետը արդեն իսկ ստացել է 3 առաջարկ, այդ թվում՝ նաև Մադրիդի "Ռեալից": 
  Հ.Գ.: Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի 1-ին լիգայի ընթացիկ մրցաշրջանում "ՊՍԺ"-ն 70 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իրեն հետապնդողներից զգալիորեն առաջ պոկվելով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 298 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0