Home » 2011 » Մայիս » 5 » Անչելոտտիին տեսել են Հռոմում
15:40
Անչելոտտիին տեսել են Հռոմում
 Լոնդոնի "Չելսիի" իտալացի հայտնի մասնագետ Կառլո Անչելոտտիին օրերս նկատել են Հռոմում: Դրանից հետո ենթադրություններ սկսեցին արվել այն մասին, թե Անչելոտտին արդեն բանակցություններ է սկսել հռոմեական "Ռոմայի" ղեկավարության հետ, ովքեր ակտիվորեն նոր մարզիչ են փնտրում հաջորդ մրցաշրջանի համար: Բացի այդ, "Ռոման" գլխավորելու մյուս թեկնածու-հավակնորդ է հանդիսանում իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, սակայն կա տեղեկատվություն, ըստ որի Բենիտեսը մերժել է բանակցել հռոմեական թիմի հետ:
Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք "Չելսին" կհաղթի Անգլիայի առաջնությունում, թե` ոչ, սակայն Կառլիտոն կարծես իրոք նոր թիմ է փնտրում: Երևում է` մրցաշրջանի ավարտվելուն պես Ռոման Աբրամովիչը կհեռացնի Անչելոտտիին` անկախ այն բանից, թե կհաղթի "Չելսին" "Յունայթեդին", թե` ոչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0