Home » 2011 » Մայիս » 2 » Անչելոտտին սպասման մեջ է
10:38
Անչելոտտին սպասման մեջ է
Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բրիտանական the SUN պարբերականի լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ ինքը մտովի արդեն պատրաստ է անհաջող մրցաշրջանի պատճառով սպասվող իր պաշտոնանկությանը:
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում ներկա պահին "Չելսին" զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" զիջելով 3 միավորով: Ավելի վաղ թիմը դուրս էր մնացել "Անգլիայի գավաթի", "Անգլիական Լիգայի գավաթի" և "Չեմպիոնների լիգայի" խաղարկություններից:
"Չելսիի" հետ ես դեռևս ունեմ մեկ տարվա գործող պայմանագիր, բայց ակնհայտ է, որ նման կարգի ակումբում բոլորն էլ նպատակամղված են հաղթանակների, սակայն եթե տիտղոսները բացակայում են, ապա պետք է մտածել փոփոխությունների մասին: Այժմ մեզ մնում է միայն ավարտել մրցաշրջանը, այնուհետեւ ամեն ինչ պարզ կլինի: Իմ ցանկությունն է` մնալ "Չելսիում": Իսկ եթե ես պաշտոնանկ կլինեմ, ապա պատրաստ եմ քննարկելու նոր առաջարկություններ",-ասել է Անչելոտտին:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին Լոնդոնի "Չելսիի" ղեկին է կանգնած սկսած 2009թ.-ից, իսկ մինչ այդ գլխավորում էր իտալական "Միլանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1