Home » 2011 » Հուլիս » 7 » Անդրես Ինյեստա. "Կան սահմաններ, որոնց մյուս կողմ չպետք է անցնի Մոուրինյոն"
18:09
Անդրես Ինյեստա. "Կան սահմաններ, որոնց մյուս կողմ չպետք է անցնի Մոուրինյոն"
 Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Անդրես Ինյեստան լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի սխալ պահվածքը, որը պորտուգալացին ցույց էր տալիս նախորդ մրցաշրջանում: Հեղինակավոր Sport պարբերականը մեջբերում է Ինյեստայի խոսքերը. "Ես հիշում եմ Մոուրինյոյի բոլոր արտահայտություններն ու պահվածքները, որը նա շատ է օգտագործել նախորդ մրցաշրջանում: Նա շատ անգամ է անցել արգելված սահմաններից այն կողմ: Դա պարզապես անթույլատրելի է: Օրինակ, ինձ համար ամենևին էլ կարևոր չէ, թե ով է տեղափոխվում "Ռեալ", և ինչ են նրանք անում արձակուրդի ընթացքում: Պարզապես կան սահմաններ, որոնց մյուս կողմ չպետք է անցնել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1