Home » 2011 » Հունիս » 1 » Անդրեյ Շևչենկոն կարիերան կավարտի ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո
19:53
Անդրեյ Շևչենկոն կարիերան կավարտի ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո
 Ուկրաինական Газета.Ru ֆուտբոլային կայքը հաղորդում է, որ Կիևի "Դինամոյի" և Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել իտալական "Միլանի" և անգլիական "Չելսիի" կազմերում, լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվելիք 2012թ. Եվրոպայի առաջնությունից հետո ավարտելու է ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան:
 ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է հարձակվողի խոսքերը. "Ես կավարտեմ կարիերաս ԵՎՐՈ 2012-ից հետո: Սա իմ վերջնական որոշումն է: Բոլորս ձգտում ենք Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելիս ցուցադրել մեր լավագույն խաղը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք մարտահրավեր նետել մրցաշարի ֆավորիտներին, եթե, իհարկե, հաջողությունը լինի մեր կողմը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0