Home » 2011 » Նոյեմբեր » 4 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 11-րդ տուրի անոնս
19:04
Անգլիական "Պրեմիեր լիգա". 11-րդ տուրի անոնս
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումների անոնսը: Այս տուրում չկան մեծ մասշտաբի հանդիպումներ, սակայն ձանձրանալու առիթ հաստատ չենք ունենա:
  Տուրը մեկնարկում է 3-րդ հորիզոնականում գտնվող "Նյուքասլի" և շատ անհաջող հանդիպումներ անցկացնող "Էվերթոնի" մասնակցությամբ խաղով: Ալան Պարդյուի թիմը հաղթել է վերջին 5 հանդիպումներից 4-ում, մինչդեռ լիվերպուլյան ակումբը պարտվել է վերջին 5 հանդիպումներից 4-ում: Հանդիպումը կսպասարկի Անդրե Մարիները:
  Բավականին լավ մարզավիճակում գտնվող "Արսենալը" սեփական հարկի տակ կընդունի "Վեստ Բրոմվիչին": Վերջիններս անցած մրցաշրջանում կարողացան հաղթել "Արսենալին" "Էմիրեյթսում" 3-2 հաշվով, իսկ սեփական հարկի տակ ոչ- ոքի խաղացին 2-2 հաշվով: "Արսենալը" զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ "Վեստ Բրոմվիչը"` 13-րդ: Խաղի գլխավոր մրցավար է նշանակված Մայքլ Օլիվերը:
  "Բլեքբեռնը" սեփական հարկի տակ կընդունի "Չելսիին": "Բլեքբեռնն" այս մրցաշրջանում հաղթել է ընդամենը մեկ անգամ, իսկ "Չելսին" պարտվել է վերջին երկու հանդիպումներում լոնդոնյան "Քուինզ Պարկ Ռեյնջերսին" և "Արսենալին": "Բլեքբեռնը" վերջին անգամ "Չելսիին" հաղթել է 2006թ.-ին 1-0 հաշվով: Խաղը կսպասարկի Մայք Դինը:
  "Լիվերպուլը" սեթական հարկի տակ` "Էնֆիլդում" կխաղա "Սուոնզիի" հետ: Մերսիսայդյան թիմը պարտություն չի կրել սեփական հարկի տակ այս մրցաշրջանում: Այս թիմերը միմյանց հետ վերջին անգամ հանդիպել են 1990թ.-ին Անգլիայի գավաթի շրջանակներում, երբ հաղթել է "Լիվերպուլը" սեփական հարկի տակ, իսկ "Սուոնզին" "Լիվերպուլի" նկատմամբ վերջին անգամ հաղթանակ է տարել 1964թ.-ին: Հանդիպման մրցավար է նշանակված Ֆիլ Դաուդը:
  Երկրորդ հորիզոնականում գտնվող "Մանչեսթեր Յունայթեդը" սեփական հարկի տակ կխաղա "Սանդեռլենդի" հետ: "Սև կատուները" վերջին անգամ հաղթել են "Օլդ Թրաֆֆորդում" 1968թ.-ի բոլոր մրցաշարերում: Դրանից հետո "Սանդեռլենդը" հյուրընկալվել է "Յունայթեդին" 24 անգամ. ոչ-ոքի խաղացել 9 և պարտվել 15 անգամ: Խաղը կսպասարկի Լի Մեյսոնը:
  "ՔՊՌ"-ն կփորձի սեփական հարկի տակ դիմակայել ահեղ "Մանչեսթեր Սիթիին": Ռոբերտո Մանչինիի սաները վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը` կորցնելով ընդամենը 2 միավոր ողջ առաջնության ընթացքում: "Ռեյնջերսը" սեփական հարկի տակ պարտություն չունի վերջին 4 հանդիպումներում: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Մարտին Ատկինսոնը:
  11-րդ տուրում կայանում են նաև հետևյալ հանդիպումները. "Ասթոն Վիլլա"-"Նորվիչ", "Վուլվերհեմփթոն"-"Ուիգան", "Բոլթոն"-"Սթոք Սիթի", "Ֆուլհեմ"-"Տոտենհեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0