Home » 2011 » Նոյեմբեր » 18 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 12-րդ տուրի անոնս
17:24
Անգլիական "Պրեմիեր լիգա". 12-րդ տուրի անոնս
Կարճատև դադարից հետո Անգլիական "Պրեմիեր լիգան" վերադառնում է: 12-րդ տուրի շրջանականերում կայանում են մի շարք կարևոր ու հետքրքիր հանդիպումներ, որոնցից կարելի է առանձնացնել "Չելսի"-"Լիվերպուլ" և "Մանչեսթեր Սիթի"-"Նյուքասլ" մեգաճակատամարտերը:
 "Նորվիչը" սեփական հարկի տակ ընդունելու է Լոնդոնի "Արսենալին": "Զինագործները" կարծես վերգտել են իրենց խաղը և պայքարում են ամենաբարձր տեղերի համար: Իսկ ահա "Նորվիչը" ամենևին էլ "Պրեմիեր լիգայի" նորեկի տպավորություն չի թողնում: Թիմը ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում, իսկ սեփական հարկի տակ վերջին 3 հանդիպումներից վաստակել է 7 միավոր: Խաղը սպասարկելու է Ֆիլ Դաուդը:
  Առաջատար "Մանչեսթեր Սիթին" "Էտիհադ Ստադիում" մարզադաշտում կհյուրընկալի "Նյուքասլին": Թիմերից ոչ մեկը չի պարտվել այս մրցաշրջանում: "Սիթին" սեփական հարկի տակ հաղթել է այս մրցաշրջանի բոլոր հանդիպումներում: Այս թիմերի միջև վերջին 9 հանդիպումներից 7-ում հաղթել է "Սիթին": Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Քրիս Ֆոյեն:
  "Սուոնզին" կխաղա "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ` "Լիբերթի Ստադիում"
դժողխային մարզադաշտում: Անցած տուրում "Սուոնզին" կարողացավ միավոր կորզել "Լիվերպուլից"` այն էլ "Էնֆիլդում", իսկ "Յունայթեդը" սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց "Սանդեռլենդին": Հատկանշական է, որ "Յունայթեդը" երբևէ չի հաղթել "Սուոնզիին" մրցակցի հարկի տակ. կայացած 8 հանդիպումներից 6-ում մանկունիանցիները պարտվել են: Խաղը կվարի Մայք Դինը:
   Տուրի կենտրոնական հանդիպմանը միմյանց դեմ դուրս կգան "Չելսին" և "Լիվերպուլը": "Լիվերպուլը" չի պարտվել վերջին 6 հանդիպումներում, իսկ "Չելսին" սեփական հարկի տակ պարտվել է միայն "Արսենալին"` 3-5 հաշվով: Անցած մրցաշրջանում "Լիվերպուլը" "Չելսիին" հաղթեց թե "Էնֆիլդում", թե "Սթեմֆորդ Բրիդջում": Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Մարտին Ատկինսոնը:
  12-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև հետևյալ անչափ հետաքրքիր հանդիպումները` "Էվերթոն"-"Վուլվերհեմփթոն", "Սթոք Սիթի"-"ՔՊՌ", "Սանդեռլենդ"-"Ֆուլհեմ", "Վեստ Բրոմվիչ"-"Բոլթոն", "Ուիգան"-"Բլեքբեռն", "Տոտենհեմ"-"Ասթոն Վիլլա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0