Home » 2011 » Նոյեմբեր » 25 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 13-րդ տուրի անոնս
17:56
Անգլիական "Պրեմիեր լիգա". 13-րդ տուրի անոնս
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի առաջնության 13-րդ տուրի կարևոր հանդիպումների անոնսը: Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա կիրակի` "Լիվերպուլի" և "Մանչեսթեր Սիթիի" մասնակցությամբ` լեգենդար "Էնֆիլդում":
  Լոնդոնի "Չելսին" սեփական հարկի տակ կընդունի "Վուլվերհեմփթոնին": Լոնդոնցիները, մեղմ ասած, վատ խաղային և հոգեբանական վիճակում են գտնվում: "Վուլվերհեմփթոնը" ևս չի գոհացնում իր նվիրյալ երկրպագուներին: Միք ՄքԿարտնիի սաները գտնվում են մրցաշարային աղյուսակի վերջում` 17-րդ հորիզոնականում: "Վուլվերհեմփթոնը" վերջին անգամ "Չելսիի" նկատմամբ "Սթեմֆորդ Բրիդջում" հաջողության է հասել 1979 թ.-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Լի Մեյսոնը:
  Տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կայանում է "Օլդ Թրաֆֆորդում": Սուր քննադատության արժանացող "Մանչեսթեր Յունայթեդը" կհյուրընկալի "Նյուքասլին": Հարցականի տակ է Ուեյն Ռունիի խաղադաշտ դուրս գալը, իսկ "Յունայթեդի" վնասվածք ունեցող ֆուտբոլիստների շարքին միացավ նաև Անդերսոնը, ով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև փետրվար: Երկու թիմերն էլ վերջին 6 հանդիպումներից 4-ում հաղթել են, մեկական անգամ պարտվել և ոչ-ոքի խաղացել: Խաղը կսպասարկի Ֆիլ Դաուդը:
 "Վեստ Բրոմվիչը" սեփական հարկի տակ սպասում է "Տոտենհեմին": Հարրի Ռեդնապի սաները գտնվում են ֆանտաստիկ մարզավիճակում: "Հոթսպուրը" մեկնարկային երկու տուրերում պարտություններ կրելուց հետո ընդամենը մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել, մնացած բոլոր դեպքերում Հարրի Ռեդնապի կոլեկտիվը հաղթանակ է տոնել: Խաղի մրցավարությունը վստահված է Լի Պրոբերտին:
  "Արսենալը" "Էմիրեյթսում" կխաղա "Ֆուլհեմի" դեմ: Արսեն Վենգերի սաները "Պրեմիեր լիգայի" վերջին 5 հանդիպումներում միայն հաղթել են: Իսկ ահա "Ֆուլհեմը" պարտության դեպքում կարող է հայտնվել վտանգավոր գոտում: Թիմը այս մրցաշրջանում դժվարին կերպով վաստակել է ընդամենը 11 միավոր: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Մայք Դինը:
   "Լիվերպուլը" կարող է դառնալ առաջին թիմը, որը պարտության կմատնի "Մանչեսթեր Սիթիին" այս մրցաշրջանում: Մերսիսայդյան ակումբը սեփական հարկի տակ պարտություն չի կրել, սակայն 4 հանդիպում ոչ-ոքի է ավարտվել: "Սիթին" այժմ միակ ակումբն է անգլիական "Պրեմիեր լիգայում", որը պարտություն չի կրել: Խաղը կսպասարկի Մարտին Աթկինսոնը:
   Այս տուրի շրջանակներում կկայանան նաև հետևյալ կարևոր հանդիպումները` "Սթոք Սիթի"-"Բլեքբեռն", "Բոլթոն"-"Էվերթոն", "Նորվիչ"-"ՔՊՌ", "Սանդեռլենդ"-"Ուիգան", "Սուոնզի"-"Ասթոն Վիլլա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0