Home » 2011 » Հոկտեմբեր » 14 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 8-րդ տուրի անոնս
17:07
Անգլիական "Պրեմիեր լիգա". 8-րդ տուրի անոնս
 Անգլիայի առաջնության 8-րդ տուրը մեկնարկում է շաբաթ օրը` "Լիվերպուլ"-"Մանչեսթեր Յունայթեդ" անչափ հետաքրքրական հանդիպմամբ:
  Անգլիական ֆուտբոլի պատմության երկու ամենահեղինակավոր ակումբների միմյանց դեմ հանդիպումները մշտապես ամենամեծ հետաքրքրությունն են առաջացնում ողջ Անգլիայում: "Լիվերպուլը" կարող է դառնալ առաջին թիմը, ով կհաղթի "Յունայթեդին" Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնի սաները դեռևս հաղթել են 7 հանդիպումներից 6-ում: Սակայն "Էնֆիլդում" կայացած վերջին երեք հանդիպումներում "Յունայթեդը" պարտություն է կրել: Հանդիպումը սպասարկում է Անդրե Մարիները:
  Առաջատարներից մյուսը` "Մանչեսթեր Սիթին", սեփական հարկի տակ ընդունելու է "Ասթոն Վիլլային": Երկու ակումներն էլ չգիտեն, թե ինչ է պարտությունը "Պրեմիեր լիգայի" այս խաղարկությունում: Եթե "Սիթին" հաղթել է 7 հանդիպումներից 6-ում, ապա "Ասթոն Վիլլան" կարողացել է հաղթել ընդամենը 2 անգամ, իսկ մնացած 5 դեպքերում ոչ-ոքի է խաղացել: "Ասթոն Վիլլան"` բոլոր մրցաշարերում, վերջին հինգ հանդիպումներում պարտվել է "Քաղաքայիններին" մրցակցի հարկի տակ` խփելով ընդամենը 1 գնդակ, իսկ սեփական դարպասն ընդունել է 13-ը: Խաղը վարելու է Էնտոնի Թեյլորը:
  "Չելսիին" դժվարին պայքար է սպասվում "Էվերթոնի" դեմ` "Սթեմֆորդ Բրիդջ" մարզադաշտում: "Արիստոկրաները" անցած տարի հանդիպել են "Էվերթոնին" 4 անգամ, որոնցից երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ "Գուդիսոն Պարկում" մերսիսայդյան թիմը հաղթանակ է տարել 1-0 հաշվով: Հանդիպման մրցավար է նշանակված Մայք Ջոնսը:
  Կիրակի օրը միմյանց դեմ դուրս կգան "Արսենալը" և "Սանդեռլենդը": Երկու թիմերն էլ շատ անհաջող են մեկնարկել այս առաջնությունը: Արսեն Վենգերի սաները 7 հանդիպումներից ընդամենը երկուսում են հաղթել` պարտվելով չորսում, իսկ Սթիվ Բրյուսի սաները պարտվել են 3 անգամ և հաղթել ընդամենը 1 հանդիպում: Հանդիպումը սպասարկում է Հոուարդ Վեբը:
  Այս տուրում կկայանան նաև հետևյալ հանդիպումները` "Նորվիչ Սիթի"-"Սուոնզի", "ՔՊՌ"-"Բլեքբեռն", "Սթոք Սիթի"-"Ֆուլհեմ", "Ուիգան"-"Բոլթոն", "Վեստ Բրոմվիչ"-"Վուլվերհեմփթոն", "Նյուքասլ"-"Տոտենհեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 835 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0