Home » 2011 » Հոկտեմբեր » 21 » Անգլիական "Պրեմիեր լիգա". 9-րդ տուրի անոնս
19:47
Անգլիական "Պրեմիեր լիգա". 9-րդ տուրի անոնս
Անգլիական "Պրեմիեր լիգայի" 2011/12 խաղարկության առաջին մրցաշրջանը հատել է իր հասարակածը: 9-րդ տուրի շրջանակներում կայանում է կարևորագույն հանդիպումը` համենայն դեպս մինչև այժմ կայացած հանդիպումներից, որի ժամանակ միմյանց դեմ դուրս կգան մանչեսթերյան երկու ակումբները:
  5-րդ հորիզոնականում գտնվող "Լիվերպուլը" սեփական հարկի տակ կընդունի "Նորվիչին": "Պրեմիեր լիգայի" նորեկը վերջին 4 հանդիպումներից 3-ում հաղթանակ 1 տոնել` պարտվելով միայն "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում: Իսկ ահա Քենի Դալգլիշի սաները վերջին երեք հանդիպումներում հնարավոր 9 միավորից հավաքել են 7-ը: "Լիվերպուլը" հաղթել է "Նորվիչին" վերջին 4 հանդիպումներից բոլորում: Հանդիպումը սպասարկում է Փիթեր Ուելտոնը:
  Առաջատարների շարքում ընթացող "Նյուքասլը" կփորձի մնալ 4-րդ հորիզոնականում, քանի որ թիկունքում ընթացող "Լիվերպուլը" զիջում է նրան ընդամենը երկու միավորով: Իսկ "Նյուքասլի" մրցակիցը միանգամայն կարող է հարմարավետ դիրքում լինել հերթական հաղթանակը տոնելու համար: "Ուիգանը" այս մրցաշրջանում վաստակել է ընդամենը 5 միավոր և ընթանում է նախավերջին հորիզոնականում: Խաղը կսպասարկի Նեյլ Սոուրբրիկը:
   Կիրակի օրը բավականին հագեցած է կարևոր հանդիպումներով: Տուրի կենտրոնական խաղերից մեկը տեղի է ունենում Լոնդոնում, որտեղ Արսեն Վենգերի "Արսենալը" սեփական հարկի տակ կհյուրընկալի վերջերս մեծ աղմուկ հանած "Սթոք Սիթիին": "Սթոքը" 12 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ "Արսենալը" վաստակած 10 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում: Խաղը կվարի Լի Մեյսոնը:
  "Պրեմիեր լիգայի" նորեկներից մյուսը` "Քուինզ Պարկ Ռեյնջերսը" ընդունում է ահեղ "Չելսիին": Վիլլաշ-Բոաշի սաները գտնվում են փայլուն մարզավիճակում և շարունակում են պայքարը առաջին հորիզոնակոնւմ տեղ զբաղեցնելու համար: Այս թիմերի միջև կայացած վերջին 6 հանդիպումներից ընդամենը մեկն է խաղաղ ելք ունեցել, իսկ մնացած 5 դեպքերում "Չելսին" հաղթանակ է տոնել: հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Քրիս Ֆոյեն:
   Եվ վերջում այն, ինչին անհամբերությամբ են սպասում անգլիական ֆուտբոլի իսկական երկրպագուները, և հատկապես "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուները և հակաերկրպագուները: "Մանչեսթեր Սիթին" կհյուրընկալվի "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում, որտեղ կայանում է անգլիական ֆուտբոլի ներկայիս դրությամբ ամենաուժեղ ակումբներից երկուսի ճակատամարտը: "Յունայթեդը" "Պրեմիեր լիգայի" շրջանակներում հաղթել է "Սիթիին" վերջին 6 դերբիներից 5-ում, իսկ մեկ հանդիպում ոչ-ոքի է ավարտվել: Սակայն չպետք է մոռանալ, որ հենց "Սիթին" Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կանգնեց "Յունայթեդի" ճանապարհին անցած գարնանը` հաղթելով 1-0 հաշվով: "Սիթին" միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` վաստակած 22 միավորներով, "Յունայթեդն" ունի 20 միավոր: Խաղը կսպասարկի Մարկ Կլետենբուրգը:
   9-րդ տուրում կկայանան նաև հետևյալ կարևոր հանդիպումները` "Վուլվերհեմփթոն"-"Սուոնսի", ""Ասթոն Վիլլա"-"Վեստ Բրոմվիչ", "Բոլթոն"-"Սանդեռլենդ", "Ֆուլհեմ"-"Էվերթոն", "Բլեքբեռն"-"Տոտենհեմ":
   
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0